«ԿԱՄՈՒՐՋ» ՎԿ–ն 2016 թ.–ին աճ է գրանցել որոշ կարևոր ֆինանսական ցուցանիշների գծով

07.02.2017 12:52
«ԿԱՄՈՒՐՋ» ՎԿ–ն 2016 թ.–ին աճ է գրանցել որոշ կարևոր ֆինանսական ցուցանիշների գծով

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունն ամփոփել է 2016 թվականը շահույթով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, կազմակերպության վարկառուների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 8%-ով՝ հասնելով գրեթե 20,000-ի, վարկային պորտֆելը հասել է գրեթե 12 մլրդ ՀՀ դրամի:

2016 թվականին տրամադրվել է շուրջ 9.7 մլրդ ՀՀ դրամի վարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 12 %-ով:

«Անկախ այն հանգամանքից, որ 2016-ը ողջ ֆինանսական համակարգի համար լի էր մարտահրավերներով, «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, իր հետևողական աշխատանքի շնորհիվ, կարողացավ տարին ամփոփել շահույթով և ունենալ աճ որոշ կարևոր ֆինանսական ցուցանիշների գծով»,– նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Նրա խոսքով, կազմակերպությունը ծրագրում է 2017 թվականին էլ աշխատել նույն ակտիվությամբ և ապահովել ոչ միայն վարկային պորտֆելի զգալի աճ, այլ նաև, ներդնելով նորարարական մոտեցումներ և գործիքներ, էլ ավելի բարձրացնել հաճախորդների բավարարվածությունը մեր ծառայություններից:

Աղայանն ավելացրեց նաև, որ 2017 թվականի ընթացքում Ընկերությունը կավարտի նաև միջազգային առաջադեմ փորձի վրա հիմնված կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը՝ այն զուգակցելով ռիսկերի գնահատման և զսպման համակարգի հետ։

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին` «ԿԱՄՈՒՐՋ» ՍՊԸ–ի վերակազմավորման արդյունքում: Վարկային կազմակերպությունը հիմնադրվել է Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև