Անելիք բանկը ճանաչվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» լավագույն անդամ արտարժույթի շուկայում

07.02.2017 20:00
Անելիք բանկը ճանաչվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» լավագույն անդամ արտարժույթի շուկայում

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը ճանաչվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» լավագույն անդամ արտարժույթի շուկայում փետրվարի 3-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության շրջանակում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է բանկի հաղորդագրության մեջ, մրցանակաբաշխությունն անցկացվում է յոթերորդ տարին անընդմեջ`պարգեվատրելով բորսայի և դեպոզիտարիայի՝ տարվա ընթացքում առավելագույն ակտիվություն դրսևորած անդամներին:

Անելիք Բանկը մրցանակաբաշխությանը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 10-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն դարձել էր արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ` ստանալով դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։

Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» անդամ է դարձել 2008 թ.–ի հունվարի 31–ին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև