Հայաստանը միացել է ֆինանսական հետախուզության համաձայնագրին ԱՊՀ շրջանակում

08.02.2017 18:53
Հայաստանը միացել է ֆինանսական հետախուզության համաձայնագրին ԱՊՀ շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստում վավերացրել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` 2015 թվականի դեկտեմբերի 5–ին Աշխաբադում ստորագրված ֆինանսական հետախուզության ղեկավարների խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը։

Ինչպես նշեց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, այդ ճյուղային մարմինը կհամակարգի հանցավոր եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության ոլորտում համատեղ աշխատանքը։

«Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման որոշումն ընդունվել է, որ երկրները կարողանան համակարգել հանցավոր եկամուտների լվացումն ու ահաբեկչության ֆինանսավորման կանխմանն ուղղված որոշումները»,– ասաց Երիցյանը։

Նրա խոսքով, կարգավորվում է նաև փողերի լվացման ֆինանսական մոնիթորինգ և վերահսկողություն իրականացնող կառույցների գործունեությունը և գործակցությունը, մասնավորապես, Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիթորինգի կենտրոնը հնարավորություն կունենա համագործակցել գործընկերների հետ, տեղեկության փոխանակում կատարել։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև