ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանում առաջատարն է բրենդի ճանաչելիությամբ

09.02.2017 13:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանում առաջատարն է բրենդի ճանաչելիությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. «IPM Research» հանրային կարծիքի և մարքետինգի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքներով, ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ երկրի ամենաճանաչելի բանկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

2016 թ. դեկտեմբերին Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների 18-ից մինչև 55 տարեկան 1200 բնակիչների միջև անցկացվեց «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիություն» հետազոտությունը: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ Հայաստանում Top of Mind` առաջին հանպատրաստից նշում ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը գրանցում է կայուն աճ, և այս տարի գրանցվեց ցուցանիշի ամենաբարձր մակարդակը՝ նախորդ արդյունքների համեմատ:

Բացի Top of Mind ցուցանիշից, որոշվել է բանկի ընդհանուր հանպատրաստից իմացության, հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ը, որը բնորոշում է բանկի այն դիրքը, որը նա զբաղեցնում է սպառողի գիտակցության մեջ ի թիվս այլ բանկերի:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը բոլոր հիմնական ցուցանիշներով: Բանկերի ցանկում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը նաև հուսալիության բոլոր հիշատակումներով: Բացի այդ, գրանցվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ վստահության ցուցանիշի աճի հստակ միտում՝ մինչև 31%:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև