Նախարարը չի ակնկալում հայկական դրամի վրա հավելյալ ճնշում արտաքին պարտքի սպասարկման պատճառով

09.02.2017 20:04
Նախարարը չի ակնկալում հայկական դրամի վրա հավելյալ ճնշում արտաքին պարտքի սպասարկման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի նկատմամբ ճնշումը Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման բեռան ավելացման պատճառով 2017 թվականին դժվար թե աճի, կարծում է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Ընթացիկ հաշվի պակասուրդն 8 տոկոսից կրճատվել է մինչև 2.8 տոկոս։ Մեր երկրի նման երկրների համար ընդունված միջակայքը 4-5 տոկոս է։ Բացի այդ, երբ կրճատվում է ներկրումը, նվազում է նաև արտարժույթի կարիքը։ Իսկ ինչ վերաբերում է պարտքի սպասարկման հնարավորությանը, ապա պետք է հաշվի առնել, որ հայկական շուկան ֆինանսավորում է ստանում տարբեր աղբյուրներից` արտահանում, տրանսֆերտներ, վարկային միջոցներ»,– հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին պատմեց Արամյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք, կառավարությունը մտադիր է պետպարտատոմսեր թողարկել բյուջետային ծախսերը ծածկելու նպատակով` նախարարը նշեց, որ դա մշտական գործընթաց է։ «Բայց եթե խոսքն արտաքին շուկայում 300 մլն դոլարի պետպարտատոմսերի տեղաբաշխման մասին է, ապա այդպիսի սցենար այս պահին չի նախատեսվում»,– ասաց Արամյանը։

Նա հաստատեց, որ արտաքին պարտքի սպասարկման բարձրակետը կլինի 2020 թվականին, երբ Հայաստանը ստիպված կլինի վճարել 500 մլն դոլար։

Հայաստանի պետական պարտքը 2016 թվականի վերջին կազմել է մոտ 5.9 մլրդ դոլար։ Այդ գումարից ավելի քան 1.1 մլն դոլարն արտաքին պարտք է։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև