Պետպարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2016 թ.-ի դեկտեմբերին ավելացել են ավելի քան 58%–ով` հասնելով 508,3 մլրդ դրամի

10.02.2017 12:49
Պետպարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2016 թ.-ի դեկտեմբերին ավելացել են ավելի քան 58%–ով` հասնելով 508,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2016 թ.–ի դեկտեմբերին 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի համեմատ ավելացել են 58,4 տոկոսով և կազմել 508,3 մլրդ դրամ։ Այդ մասին վկայում են ՀՀ ԿԲ-ի տվյալները:

ԿԲ-ի տվյալներով, ռեզիդենտների կողմից ՀՀ պետպարտատոմսերում կատարված ներդրումները նախորդ տարվա դեկտեմբերին կազմել են շուրջ 500,3 մլրդ դրամ` 2015 թ.-ի դեկտեմբերի համեմատ աճելով 56,3 տոկոսով:

Ընդ որում, հայկական բանկերի ներդրումները պետպարտատոմսերում հաշվետու ժամանակահատվածում կրկնակի աճել են և կազմել 365,5 մլրդ դրամ, իսկ ՀՀ ԿԲ-ի ներդրումները պետական պարտատոմսերում կազմել են մոտ 63,1 մլրդ դրամ` մեկ տարում նվազելով 26,6 տոկոսով:

Արտաբանկային գործակալների և դիլերների կողմից նախորդ տարվա դեկտեմբերին պետական պարտատոմսերում ներդրումներ չեն կատարվել, իսկ արտաբանկային ներդրողների ներդրումների ծավալը կազմել է 71,6 մլրդ դրամ (40,6 տոկոսի աճ):

Միաժամանակ, ոչ ռեզիդենտների ներդրումները պետական պարտատոմսերում կազմել են 7,9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 10,5 անգամ: ($1 – 486,66 դրամ) -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև