Յունիբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը տեղափոխվում է նոր, առավել հարմարավետ տարածք

10.02.2017 16:35
Յունիբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը տեղափոխվում է նոր, առավել հարմարավետ տարածք

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ արագ կազմակերպելու նպատակով Յունիբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը տեղափոխվում է ավելի բանուկ հատվածում գտնվող նոր ընդարձակ տարածք, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2017 թ.–ի փետրվարի 13-ից մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը կիրականացնի ք.Երևան, Լվովյան 3/1-1 հասցեում:

Հաճախորդների թվի և աշխատանքի ծավալների աճի հետ մեկտեղ Յունիբանկը շարունակաբար ընդլայնում և բարձրացնում է մասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու հաճախորդների օպերատիվ սպասարկումը և բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը:

Լինելով իննովացիոն բանկ և ակտիվ կիրառելով նոր տեխնոլոգիաները բանկային գործում, Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև