Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 0,53 տոկոսով

13.02.2017 15:41
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 0,53 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը 2017 թ.-ի փետրվարի 6–ից 12–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 363,46 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է մոտ 0,53 տոկոսով կամ 91,13 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 18 873,33 դրամ`աճելով 0,53 տոկոսով կամ 99,06 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 249,84 դրամ (5,97 դրամի աճ), բացթողնման գին` 271,56 դրամ (6,48 դրամի աճ), պլատինում` գնման գին` 14 248,32 դրամ (144,08 դրամի աճ), բացթողնման գինը` 15 487,3 դրամ (156,6 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 10 789,04 դրամ (97,9 դրամի անկում), բացթողնման գինը` 11 727,21 դրամ (106,42 դրամի անկում) ($1 – 486.79 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև