ՀՀ տարադրամի փոխանակման կետերում ԱՄՆ դոլարով կատարված շրջանառությունը 2016 թ.-ի դեկտեմբերին նվազել է 8,3 տոկոսվ` մինչև 61,7 մլն դոլար

16.02.2017 14:45
ՀՀ տարադրամի փոխանակման կետերում ԱՄՆ դոլարով կատարված շրջանառությունը 2016 թ.-ի դեկտեմբերին նվազել է 8,3 տոկոսվ` մինչև 61,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոխանակման կետերում ԱՄՆ դոլարով կատարված շրջանառությունը 2016 թվականի դեկտեմբերին, 2015թ. դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 8,3%,-ով և կազմել $61,7 մլն, հաղորդվում է ՀՀ ԿԲ 2016 թվականի դեկտեմբերի ամենամսյա տեղեկագրում։

Ընդ որում ԱՄՆ արժույթի շրջանառությունը նախորդ տարվա դեկտեմբերին, 2017 թ.-ի հունվարի համեմատ, աճել է ավելի քան մեկուկես անգամ:

ԿԲ-ի տվյալներով, դոլարի առքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 481,71 դրամ (անկումը մեկ տարում` 0,22 տ.կ.), իսկ վաճառքինը` 483,61 դրամ (անկումը` 0.2 տ.կ.)։

Միաժամանակ, ռուսական ռուբլով շրջանառությունը տարադրամի փոխանակման կետերում կազմել է 1,8 մլրդ ռուբլի` մեկ տարում աճելով 4%-ով և 59%-ով` 2016 թ.-ի սկզբի համեմատ։ Ընդ որում, ռուբլու առքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 ռուբլու դիմաց 7,7 դրամ (0,93 տ.կ. աճ), իսկ վաճառքի փոխարժեքը մեկ ռուբլու համար` 7,73 դրամ (աճը` 0,93 տ.կ.)։

Ինչպես նշվում է ԿԲ տեղեկագրում, 2016թ.-ի դեկտեմբերին տարադրամի փոխանակման կետերում եվրոյով գործառնությունների ծավալը կազմել է 9 մլն` 2015 թվականի դեկտեմբերի €8,6 և 2016թ.-ի հունվարի €5,4 մլն–ի համեմատ։ Եվրոյի առքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 505,82 դրամ (անկումը` 16,71 տ.կ.), իսկ վաճառքինը` 509,26 դրամ (անկումը` 16,09 տ.կ.) ($1 – 486,62 դրամ)։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև