ՀՀ ԿԲ-ի համախառն արտաքին պարտավորությունները 2016 թ.-ի դեկտեմբերին կազմել են 622 մլն դոլար

17.02.2017 16:04
ՀՀ ԿԲ-ի համախառն արտաքին պարտավորությունները 2016 թ.-ի դեկտեմբերին կազմել են 622 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ի համախառն արտաքին պարտավորությունները 2016թ.-ի դեկտեմբերին կազմել են 622 մլն դոլար` նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի համեմատ աճելով 3,6 տոկոսով, նշված է ՀՀ ԿԲ-ի 2016 թ.-ի դեկտեմբերի ամենամսյա տեղեկագրում:

Միաժամանակ, ԿԲ-ի արտաքին պարտքի առավելագույն մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել ԱՄՀ-ի վարկերին՝ մոտ 45,9 տոկոս կամ 285,7 մլն դոլար (4,4 տոկոսի աճ):

Միաժամանակ, SDR-ի տեղաբաշխումը 2016 թ.-ի դեկտեմբերին կազմել է 118,3 մլն դոլար (2,9 տոկոսի անկում) և այլ վարկերինը՝ 217,5 մլն դոլար (6,8 տոկոսի աճ):

ՀՀ ԿԲ-ի այլ արտաքին պարտավորությունները 2016թ.-ի դեկտեմբերին կազմել են 0,5 մլն դոլար: ($1 – 486,69 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև