Հայբիզնեսբանկի 100 մլն դրամ ծավալով պարտատոմսերը թույլատրվել են առևտրի NASDAQ OMX Armenia բորսայում

17.02.2017 19:06
Հայբիզնեսբանկի 100 մլն դրամ ծավալով պարտատոմսերը թույլատրվել են առևտրի NASDAQ OMX Armenia բորսայում

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի փետրվարի 17-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - ի 100 մլն դրամ ծավալով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի NASDAQ OMX Armenia պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 14% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը (ISIN - AMARBBB22ER4) բորսայում կշրջանառվեն ARBBB2 բորսայական հապավմամբ:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ն հիմնադրվել է 1991 թ., որպես «Արմինվեստբանկ» փայատիրական բանկ: 2006 թ. վերանվանվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ի: Բանկը ֆինանսական կազմակերպություն է , որը կազմավորվել է բնակչությանն ու կազմակերպություններին բանկային և նմանատիպ ծառայություններ մատուցելու նպատակով:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին ($1 - 486,74 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև