Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 2,16 տոկոսով

20.02.2017 14:36
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 2,16 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը 2017 թ.-ի փետրվարի 13–19–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 739.21 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է մոտ 2,16 տոկոսով կամ 375,75 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքն ավելացել է 2,16 տոկոսով կամ 408,42 դրամով և կազմել 19 281.75 դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 254.38 դրամ (4,54 դրամի աճ), բացթողնման գին` 276.50 դրամ (4,94 դրամի աճ), պլատինում` գնման գին` 14 532.63 դրամ (284,31 դրամի աճ), բացթողնման գինը` 15 796.34 դրամ (309,04 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 11 066.29 դրամ (277,25 դրամի աճ), բացթողնման գինը` 12 028.58 դրամ (301,37 դրամի աճ) ($1 – 486.74 դրամ)։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև