Sun, 14 December
2.1 C
Yerevan
USD: 381.77 RUB: 4.78 EUR: 447.70 GEL: 141.54 GBP: 510.66

Հայ երիտասարդ ընտանիքները հիփոթեք կստանան «Արարատբանկից» աննախադեպ ցածր տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկը» աննախադեպ ցածր տոկոսադրույքով հիփոթեք կտրամադրի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» սոցիալական ծրագրի շահառուներին, երեքշաբթի ասաց «Արարատբանկ» ԲԲԸ–ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

«Մենք կարևորում ենք այս ծրագիրը, քանի որ այնտեղ բացի բիզնես բաղադրիչից, կա նաև սոցիալական պատասխանատվության բաղադրիչ։ Մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդ մասնագետներին ձեռք բերել բնակարան մատչելի գնով, իսկ Երևանում հայտնվում է նոր բնակելի թաղամաս, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին», – ասաց Օսիպյանը «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի համակարգող, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ համագործակցության հուշագրի ստորագրման ժամանակ։

Օսիպյանի խոսքով, ծրագրի շահառուները կկարողանան հիփոթեք ստանալ ՀՀ դրամով տարեկան 7,95% տոկոսադրույքով, 10–20 տարի մարման ժամկետով, 10–20% կանխավճարի դեպքում։

««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» նախագծի հետ մենք արդեն համագործակցում ենք չորս ծրագրերի շրջանակում։ Նախորդ երեք ծրագրերով «Արարատբանկը» տրամադրել է վարկեր 334 ընտանիքների 4,4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով», – ավելացրեց Օսիպյանը։

Քարամյանն իր հերթին նշեց, որ «Արարատբանկի» կողմից առաջարկվող տոկոսադրույքը ամենացածրն է ծրագրի իրականացման ողջ ժամանակաշրջանի ընթացքում։

«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլրդ դրամ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել «Ավան 6» համալիրը Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա նոյեմբերի կեսին։ Նախատեսվում է դրանք ավարտել 2018 թ.–ին», – ասաց Քարամյանն ու ավելացրեց, որ բնակարանները վիճակահանության միջոցով արդեն հատկացվել են շահառուներին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Բավրա

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Հայաստանում ներդրումային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

Նմանատիպ տեղաբաշխումներն անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ներդրողներին հնարավորություններ ընձեռվեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img