ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ

22.02.2017 13:41
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Սկսած 2017 թ.–ի փետրվարի 22–ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների ինտերնետ-գնումները` շնորհիվ 3D-Secure համակարգի, պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով:

3D-Secure համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետային գնման պահին նույնականացնելու քարտապանին` մուտքագրված մեկանգամյա օգտագործման գաղտնագրի շնորհիվ, որը Բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության միջոցով հենց գնման պահին:

3D-Secure ծառայությունը քարտապաններին տալիս է հետևյալ առավելությունները` ​ անվտանգություն. ինտերնետ-գնումը հաստատվում է մեկանգամյա օգտագործման գաղտնաբառով, որը հասանելի է միայն կոնկրետ քարտապանին (գաղտնաբառը ուղարկվում է քարտապանի բջջային հեռախոսահամարին SMS հաղորդագրությամն միջոցով) և վավեր է միայն մեկ գնման համար, ​ պարզություն և հարմարավետություն. վճարում կատարելու համար հաճախորդն առցանց վճարման էջում մուտքագրում է SMS հաղորդագության միջոցով իր բջջային հեռախոսահամարը։

Բանկից նշում են նաև, որ 3D-Secure համակարգի կիրառմամբ (այսինքն անվտանգ) ինտերնետ գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել 3D-Secure հավատարմագրում ունեցող ինտերնետ խանութներից, այլապես վճարումը կկատարվի առանց մեկանգամյա գաղտնաբառով քարտապանին նույնականացնելու:

Այնուամենայնիվ, ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտապանները ապահովված կլինեն անվտանգության լրացուցիչ միջոցով, որը խարդախությունների հավանակությունը հավասարեցնում է զրոյի:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև