ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին

23.02.2017 14:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների ժամանակը խնայելու և ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու նպատակով` հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատավարձի 8-ապատիկի չափով և 4 մլն ՀՀ դրամը չգերազանցող սպառողական վարկերը կտրամադրվեն հաճախորդների գործող քարտերին կամ MasterCard Instant issue նոր քարտերին:

Վարկային հայտի հաստատումից հետո, վարկային պայմանագրի ստորագրման փուլում, արդեն հաստատված վարկը տրամադրվում է ակնթարթային տրամադրման հատուկ քարտերին:

Վարկի գումարը ստանալու համար Բանկ կրկին այցելելու անհրաժեշտություն չի առաջանա (վարկային պայմանագրի ստորագրումից հետո), քանզի հաճախորդը արդեն իսկ կունենա MasterCard վճարային համակարգի հատուկ քարտը, որին էլ կտրամադրվի վարկը: Հաճախորդը կարող է օգտագործել իր վարկային միջոցները իրեն հարմար տարբերակով` կանխիկացնել գումարը, կատարել անկանխիկ վճարումներ և այլն:

Քարտը տրամադրվում է մի քանի րոպեների ընթացքում և արտոնյալ պայմաններով։

Բանկից նշում են նաև, որ քարտի թողարկումն անվճար է, սպասարկումը (հաճախորդի ընտրությամբ)` ամսական` 590 ՀՀ դրամ կամ տարեկան` 5900 ՀՀ դրամ, գումարը հնարավոր է կանխիկացնել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ բանկոմատներով` առանց միջնորդավճարի, գումարի կանխիկացման օրական գործարքների առավելագույն գումարը կազմում է 5 մլն. ՀՀ դրամ:

Սպառողական վարկերի պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարելի է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, անցնել հղումով կամ զանգահարել Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև