Յունիբանկը Երևանում նոր մասնաճյուղ կբացի

24.02.2017 18:52
Յունիբանկը Երևանում նոր մասնաճյուղ կբացի

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի դեկտեմբերի 27-ին Երևանի Բագրատունյաց 22/2, N54 հասցեում կբացվի Յունիբանկի նոր` «Բագրատունյաց» մասնաճյուղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր մասնաճյուղը ևս կաշխատի «մեկ պատուհանի» սկզբունքով և կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, կոունալ վճարումների ընդունում:

«Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով», – նշվում է հաղորդագրության մեջ:

Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Այսօր Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև