Հայաստանում փողի բազան հունվարին կրճատվել է 12.1%–ով` մինչև 916.4 մլրդ դրամ

28.02.2017 14:26
Հայաստանում փողի բազան հունվարին կրճատվել է 12.1%–ով` մինչև 916.4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի փողի բազան 2017թ. հունվարին 2016 թվականի դեկտեմբերի համեմատ կրճատվել է 12,1 տոկոսով` կազմելով մոտ 916,4 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հիմնվելով ԿԲ–ի նախնական տվյալների վրա, ԿԲ–ից դուրս գտնվող կանխիկ գումարի ծավալը հունվարի վերջին կազմել է ավելի քան 417,7 մլրդ դրամ` նախորդ տարվա դեկտեմբերին  գրանցված 455,4 մլրդ դրամի դիմաց։

Դրամով թղթակցային հաշիվները կազմել են մոտ 284,5 մլրդ դրամ` նախորդ տարվա դեկտեմբերի վերջին գրանցված 315,2 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով կազմել են մոտ 198,3  մլրդ դրամ` մոտ 256.1 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացված միջոցների) հունվարի վերջին կազմել են ավելի քան 610 մլրդ դրամ` դեկտեմբերի համեմատ կրճատվելով 9.3 տոկոսով։

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 306.3 մլրդ դրամ, ինչը դեկտեմբերի վերջի ցուցանիշից պակաս է 17,1 տոկոսով։  (1 դոլարը` 486,7 դրամ) -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև