Յունիբանկի «Բագրատունյաց» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

01.03.2017 13:45
Յունիբանկի «Բագրատունյաց» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի նոր` «Բագրատունյաց» մասնաճյուղը սկել է հաճախորդների սպասարկումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մասնաճյուղի հասցեն է ք. Երևան, Բագրատունյաց 22/2, 54 տարածք: Մասնաճյուղի տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից:

Բանկի հաղորդմամբ, «Բագրատունյաց» մասնաճյուղը ևս կաշխատի «մեկ պատուհանի» սկզբունքով և կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:

Մասնաճյուղում տեղադրված են նաև վճարային տերմինալ և բանկոմատ:

Յունիբանկի տերմինալների միջոցով հաճախորդները կարող են ինքնուրույն կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում:

Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար:

Յունիբանկի ցանցը ներառում է գլխամասային գրասենյակ, 47 մասնաճյուղ և գլխամասային գրասենյակ Մոսկվայում:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև