«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը նոր տնօրեն ունի

03.03.2017 15:01
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Փոխվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրենը, հայտնում է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը։

Փետրվարի 27-ին տեղի է ունեցել «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Վարդանյանին 01.03.2017թ.-ից ազատել աշխատանքից։

Նոր տնօրեն է նշանակել Ալեքսանդր Տերյանը:

«Վստահ եմ, որ Ալեքսանդր Տերյանը կդառնա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ձևավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը, ինպես նաև կկարողանա ներդնել նոր ժամանակների պահանջներին բավարարող նորարար մոտեցումներ և կորպորատիվ աշխատելաոճ, որն էլ իր հերթին հավելյալ խթան կդառնա Ընկերության զարգացման գործում»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Ալեքսանդր Տերյանն իր հերթին հայտնեց, որ, լինելով Հայաստանի ամենամեծ վարկային կազմակերպություններից մեկը, իր գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն միշտ էլ առանձնացել է իր ուրույն դիրքով և առաքելությամբ:

«Ես ուրախ եմ միանալ «ԿԱՄՈՒՐՋ»-ի կայացած թիմին և պատրաստ եմ իմ փորձն ու գիտելիքներն ամբողջությամբ ներդնել վարկային կազմակերպության ամրապնդման և զարգացման գործում»,- ասաց նա։

Ալեքսանդր Տերյանը ավելի քան 20 տարի աշխատում է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ տարբեր ֆինանսական կառույցներում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև