Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում

06.03.2017 15:25
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, ով «Տաշիր» ընկորությունների խմբի նախագահ և հիմնադիրն է, ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերների ցանկում:

Սամվել Կարապետյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 394-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գործակալությունը գնահատել է 4,36 մլրդ դոլար: 2016 թ.-ի դրությամբ նա զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակի 549-րդ հորիզոնականը և 28-րդ տեղը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակում` ըստ Forbes ամսագրի:

Bloomberg–ի վարկանիշը գլխավորել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը` 85,6 մլրդ դոլարով: Առաջատար եռյակում են ներառվել նաև ներդրող Ուորեն Բաֆեթը` 78,9 մլրդ դոլարով և հեռուստահաղորդակցությունների մագնատ Կառլոս Սլիմը` 53 մլրդ դոլարով: –0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև