ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ ակցիա է հայտարարում գարնանային տոներին ընդառաջ

07.03.2017 15:13
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ ակցիա է հայտարարում գարնանային տոներին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը հայտարարում է կանանց տոներին նվիրված ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակում սպառողական ապրանքներն ապառիկով հնարավոր է ձեռք բերել ավելի մատչելի և հարմարավետ գներով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Մինչև 2017 թ.-ի մայիսի 31-ը, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-առևտրային կետերից և ձևակերպելով գնումները ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով, հաճախորդները կստանան մինչև 5% զեղչ ապրանքի արժեքից` խանութում գործող զեղչերին հավելյալ:

Առաջարկը գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-առևտրային կետերում, իսկ ապառիկ վարկը ձևակերպվում է հենց առևտրային կետում։

Վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում` անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ ուժային կառույցների աշխատակիցների դեպքում՝ նաև անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք:

Վարկի գումարը սկսվում է 30 000 ՀՀ դրամից մինչև 1 500 000 ՀՀ դրամ, իսկ մարման ժամկետը` 3 ամսից մինչև 5 տարի:

Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք, և վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև