Անելիք Բանկը գործարկել է «Բարև Անելիք» համակարգը

07.03.2017 16:44
Անելիք Բանկը գործարկել է «Բարև Անելիք» համակարգը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկն առաջինը հայաստանյան ֆինանսական կառույցներից գործարկել է Facebook-ում հաճախորդների հետ հաղորդակցման ավտոմատացված համակարգ՝ «Բարև Անելիք» ամենաարագ օգնականը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի Facebook-յան էջին անձնական նամակով գրելով «Բարև Անելիք»` համակարգը ներկայացնում է Բանկի կողմից մատուցվող գրեթե բոլոր ծառայությունների մասին ինֆորմացիան շատ արագ` հաշված վայրկյանների ընթացքում, ընդ որում, հաճախորդներն իրենք կարող են ընտրել իրենց հետաքրքրող ինֆորմացիան:

««Բարև Անելիք» համակարգը գործարկվեց փետրվարի 20-ին և այս կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն առաջացրեց Facebook սոցիալական ցանցում, ինչի մասին են վկայում մեզ ստացված հազարից ավելի նամակները և հաճախորդների բազմաթիվ դրական արձագանքները», - նշել է «Անելիք Բանկի» Մարքեթինգի և հասարակության հետ կապերի ղեկավար Նունե Մելքումյանը:

Նրա խոսքով, համակարգի միջոցով հաճախորդները կարող են ստանալ ոչ միայն բանկի պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվություն, այլև` մի շարք հաճելի և օգտակար տեղեկատվության, ինչպիսիք են օրինակ` օրվա նորություններ ու բանկում թափուր հաստիքները:

Մելքումյանը նաև հավելել է, որ ապագայում «Բարև Անելիքը» կհամալրվի նոր հետաքրքիր հնարավորություններով։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև