ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է դրամական փոխանցումների ցուցանիշների աճ

09.03.2017 15:52
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է դրամական փոխանցումների ցուցանիշների աճ

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2016թ. դրամական փոխանցումների արդյունքները հետևյալ հիմնական ցուցանիշներով.

2016թ. -ին Բանկում 6%-ով աճել է դրամական փոխանցումների ծավալը 2015թ.-ի համեմատ` չնայած ՀՀ-ում դրամական փոխանցումների շուկայի ընդհանուր անկմանը նշված ժամանակահատվածում, Բանկի մասնաբաժինը ՀՀ դրամական փոխանցումների շուկայում 2016թ. աճել է մինչև 13%։

Շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջընթացը հնարավոր դարձավ Բանկի պրոդուկտային շարքի զարգացման, դրամական փոխանցումների ուղարկման և վճարման գործընթացի օպտիմալացման, ինչպես նաև Բանկի ակտիվ մարքեթինգային քաղաքականության արդյունքում։ Մասնավորապես ցուցանիշների աճին նպաստեց Յունիստրիմ համակարգի հետ ՎՏԲ Խմբի միասնական սակագնի գործարկումը, որի արդյունքում հաճախորդները հնարավորություն ունեն ուղարկել հասցեական դրամական փոխանցումներ դեպի Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Հայաստանում գործող ՎՏԲ Խմբի Բանկեր իջեցված սակագներով՝ շուկայական ստանդարտ 1.5% սակագնի փոխարեն սկսած 0.9% - ից:

Գրանցվել է ԲԵՍՏ դրամական փոխանցումների համակարգով ծավալների աճ, դրամական փոխանցումների համակարգերի հետ համատեղ խթանող ակցիաների անցկացում, որի արդյունքում Բանկի հաճախորդները ստացել են տարբեր մրցանակներ, VTB-Transfer ծառայության ակտիվ առաջխաղացում, որը թույլ է տալիս դրամական փոխանցումների գումարների հաշվեգրումը հաճախորդների գործող քարտերին՝ Հեռախոսային կենտրոն զանգի միջոցով` առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

2016թ. -ին ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակը` միանալով դրամական փոխանցումների TelCellնոր տեղական համակարգին և հանդես է եկել որպես հաշվարկային բանկ համակարգի համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև