Անելիք Բանկը կանանց միամսյակի կապակցությամբ գործարկել է «50% ակցիան»

09.03.2017 16:51
Անելիք Բանկը կանանց միամսյակի կապակցությամբ գործարկել է «50% ակցիան»

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը, կանանց միամսյակին նվիրված, գործարկել է «50% ակցիան», որի շրջանակում բոլոր կին հաճախորդները կկարողանան օգտվել բանկի կողմից նշված սակագներից 50% զեղչով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիայի շրջանակում բոլոր կին հաճախորդները կկարողանան կատարել SWIFT փոխանցումներ, վարձակալել պահատեղեր, բացել հաշիվներ, ստանալ MasterCard և Cirrus/Maestro քարտեր 50% զեղչված սակագներով, ինչպես նաև` կստանան «Բանկ-Հաճախորդ» համակարգով» գործարքներ կատարելու անվճար իրավասություն:

Բացի այդ, բանկի բոլոր հաճախորդները, Անելիք Բանկի քարտերով անկանխիկ վճարելով www.biglemon.am կայքում զեղչային կուպոնների դիմաց, կստանան 50% զեղչ:

«Անելիք Բանկն ուրախ է պարբերաբար անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ ամրապնդելով բանկ-հաճախորդ կապը: Այս ակցիայով մենք ցանկանում ենք գարնանային հաճելի տրամադրություն փոխանցել մեր հաճախորդներին»,- նշել է Անելիք Բանկի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի ղեկավար Նունե Մելքումյանը:

Ակցիային չեն կարող մասնակցել ԱՁ հանդիսացող կին հաճախորդները:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև