Յունիբանկի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Armenia բորսայում

13.03.2017 12:20
Յունիբանկի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Armenia բորսայում

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/.  2017թ.-ի մարտի 10-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են NASDAQ OMX Armenia բորսայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Հաղորդագրության համաձայն, ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 13,962,749 հատ սովորական բաժնետոմս (ISIN - AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ: Բանկի ցուցակված արժեթղթերի ընդհանուր քանակը կազմում է 172,886,525 բաժնետոմս:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին ($1 - 486,74 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև