Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների կողմից գրավի առարկայի հետ մանիպուլյացիաները պետք է բացառվեն. ՀՀ վարչապետ

17.03.2017 13:17
Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների կողմից գրավի առարկայի հետ մանիպուլյացիաները պետք է բացառվեն. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին 1-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուժանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ:

Նրա խոսքով, ներկայում գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում են հայեցողության բավականին լայն շրջանակ:

«Առկա չէ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ: Նշվածը խիստ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ այն դեպքերում, երբ գրավի առարկայի արժեքը գերազանցում է դրանով ապահովված պարտավորության չափը, բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը», - ասել է նա:

ՀՀ ձեռնարկատերերի միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով, 2016 թ.-ի դեկտեմբերին Հայաստանի բանկային համակարգում գրավի տեսքով «սառեցված» է շուրջ 700 մլն դոլարի գույք: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև