2016 թ.–ին սահմանամերձ համայնքներում «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ–ի արտոնություններից օգտվել է 405 վարկառու

17.03.2017 15:14
2016 թ.–ին սահմանամերձ համայնքներում «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ–ի արտոնություններից օգտվել է 405 վարկառու

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Արդեն շուրջ 3 տարի «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը աջակցում է սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ վերջիններիս տրամադրելով արտոնություններ ընկերության գրեթե բոլոր վարկատեսակների համար:

ՈւՎԿ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի մոտ 30 սահմանամերձ համայնքների վարկառուներ օգտվում են ընկերության գրեթե բոլոր վարկատեսակներից առանց տրամադրման և սպասարկման միջնորդավճարների և իջեցված տոկոսադրույքներով:

««ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, իր առջև միշտ դրել է խնդիրներ, որոնք ուղղված են բնակչության խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Հայասատանի սահմանամերձ համայնքների բնակչությունը հանդիսանում է մեր երկրի սահմանների ապահովության ամենակարևոր երաշխիքներից մեկը և մենք բոլորս մեր ուժերի ներածին չափով պետք է նեցուկ լինենք նրանց:

2014 թվականի օգոստոսին կայացվեց որոշում, ըստ որի սահմանամերձ համայնքներին վարկերը տրամադրվելու էին առանց սպասարկման և տրամադրման վճարների և իջեցված տոկոսադրույքներով: Մեր այս քայլը մեծ արձագանք ստացավ և դրական գնահատվեց սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից:

Ամփոփելով 2016 թվականը՝ կարող ենք նշել, որ արտոնյալ պայմաններով տրամադրել ենք ավելի քան 344 մլն ՀՀ դրամի վարկ 405 վարկառուների: Այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ նախաձեռնելով քայլեր, որոնք կնպաստեն սահմանամերձ համայնքների զարգացմանը»,- նշեցին «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մարքեթինգի և հասարակության հետ կապերի բաժնում:

«Կամուրջ» ՈւՎԿ–ն Հայաստանում գործող ամենախոշոր վարկային կազմակերպություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 2010 թ.–ին միկրոբիզնեսի զարգացման բարեգորածական հիմնադրամի կողմից։ Ընկերությունը 2012 թ.–ի փետրվարին վերակազմավորվել է` դառնալով «Կամուրջ» ՈւՎԿ։ ($1 - 483,95 դրամ) -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև