Հայաստանում Ամերիաբանկը կտեղաբաշխի պարտատոմսերի հերթական թողարկումը` 15 մլն դոլար ծավալով

21.03.2017 21:07
Հայաստանում Ամերիաբանկը կտեղաբաշխի  պարտատոմսերի հերթական թողարկումը` 15 մլն դոլար ծավալով

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ամերիաբանկը կետաղաբաշխի 15 մլն դոլարի պարտատոմսերի հերթական թողարկումը, երեքշաբթի լրագրողներին ասաց  Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

Նա նշեց, որ եթե առաջ Հայաստանում կապիտալի շուկան թույլ էր զարգացած և որպես ներդրումների հիմնական տեսակ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք դիտարկում էին ավանդները, այլ ոչ թե պարտատոմսերը, ապա այժմ իրավիճակը փոխվում է:

Մասնավորապես, նրա խոսքով, այդ մասին են վկայում Ամերիաբանկի պարտատոմսերի հաջող տեղաբաշխումը` 2016 թ.-ին բանկը առաջին տրանշով տեղաբաշխել է 15 մլն դոլարի ծավալով պարտատոմս` 6,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից հետո 2017 թ.-ի սկզբում տեղաբաշխել է ևս մեկ տրանշ` 5 մլն դոլարի ծավալով և 5,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ այժմ Կենտրոնական բանկի կողմից հաստատման գործընթաց է անցնում ևս մեկ տրանշ` 15 մլն դոլար ծավալով և 5,6 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

«Ակնհայտ է, որ հաճախորդները նոր միտում ունեն` դիտարկել պարտատոմսերը որպես միջոցների ներդրման նոր գործիք: Ընդ որում, բանկի պարտատոմսերի բոլոր տրանշերը մեծ հաջողություն են ունեցել», - ասաց Բարսեղյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ կայանալիք էմիսիան արդեն 70 տոկոսով տեղաբաշխված է և ակնկալվում է, որ ցուցակումից հետո կիրացվի երկու շաբաթվա մեջ, ինչը թույլ կտա բանկին մտածել ևս մեկ տրանշի թողարկման մասին, որի ծավալը և տոկոսադրույքն առայժմ սահմանված չեն:

«Պարտատոմսերի շուկան մեծ հեռանկարներ ունի, ր մենք կփորձենք առավելագույնս հավասարակշռեցնել մեր պարտավորությունները հաճախորդների դիմաց», - ասաց Բարսեղյանը:

Ամերիաբանկն ունի պարտատոմսերի երեք թողարկում, որոնցից երկուսը` դոլարային` 15 մլն դոլար և 5 մլն դոլար և մեկ դրամային թողարկում` 1 մլրդ դրամ ծավալով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև