ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար

29.03.2017 12:13
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Սկսած մարտի 29-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտապանների ինտերնետ-գնումները, շնորհիվ Secure Code համակարգի, պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով: Secure Code համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետային գնման պահին նույնականացնելու քարտապանին` մուտքագրված մեկանգամյա օգտագործման գաղտնագրի շնորհիվ, որը Բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության միջոցով հենց գնման պահին:

Secure Code ծառայությունը քարտապաններին տալիս է հետևյալ առավելությունները` ​ անվտանգություն. ինտերնետ-գնումը հաստատվում է մեկանգամյա օգտագործման գաղտնաբառով, որը հասանելի է միայն կոնկրետ քարտապանին (գաղտնաբառը ուղարկվում է քարտապանի բջջային հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով) և վավեր է միայն մեկ գնման համար; ​ պարզություն և հարմարավետություն. վճարում կատարելու համար հաճախորդն առցանց վճարման էջում մուտքագրում է SMS հաղորդագության միջոցով իր բջջային հեռախոսահամարին ուղարկված վեցանիշ թինը միայն:

Secure Code համակարգի կիրառմամբ (այսինքն անվտանգ) ինտերնետ գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Secure Code հավատարմագրում ունեցող ինտերնետ խանութներից, այլապես վճարումը կկատարվի առանց մեկանգամյա գաղտնաբառով քարտապանին նույնականացնելու: Այնուամենայնիվ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտապանները ապահովված կլինեն անվտանգության լրացուցիչ միջոցով, որը խարդախությունների հավանականությունը հավասարեցնում է զրոյի:

Իսկ բանկի Visa քարտապանների համար ինտերնետային գնումների անվտանգության ապահովման 3D-Secure համակարգը գործարկվել է սկսած 2017թ. փետրվարից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև