ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Նոյյան տապան» 4 տեսակի ոսկե հուշադրամներ

30.03.2017 12:44
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Նոյյան տապան» 4 տեսակի ոսկե հուշադրամներ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը մարտի 30-ից շրջանառության մեջ է դրել «Նոյյան տապան» 4 տեսակի ոսկե հուշադրամները, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, թողարկվել են 3000 հատ ոսկե մետաղադրամ` 100 դրամ անվանական արժեքով և 1 գրամ քաշով, 1000 մետաղադրամ` 10 000 դրամ անվանական արժեքով և 7,78 գրամ քաշով, 800 մետաղադրամ` 25 000 դրամ անվանական արժեքով և 15,55 գրամ քաշով, 5000 մետաղադրամ` 50 000 անվանական արժեքով և 31,1 գրամ քաշով:

Բոլոր հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, դարձերեսին պատկերված է Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին և Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև