Հայաստանի համախառն պետական պարտքը փետրվարին նվազել է 9,5 մլն դոլարով` կազմելով 5 961,1 մլն դոլար

31.03.2017 15:39
Հայաստանի համախառն պետական պարտքը փետրվարին նվազել է 9,5 մլն դոլարով` կազմելով 5 961,1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թվականի փետրվարի վերջին կազմել է 5 961,1 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 0,16 տոկոսով կամ 9,5 մլն դոլարով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալների համաձայն, հանրապետության արտաքին պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 4 812,8 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 24,9 մլն դոլարով:

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 4 301,6 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարությանը (24,9 մլն դոլարի անկում), իսկ հանրապետության ԿԲ-ի պարտքը կազմում է 511,2 մլն դոլար (0,003 մլն դոլարի աճ):

Հայաստանի ներքին պարտքը փետրվարի վերջին կազմել է 1 148,2 մլն դոլար` նվազելով 15,4 մլն դոլարով։ Միաժամանակ, մոտ 1 020,6 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերին։ Արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 120,6 մլն դոլար, ներքին երաշխիքները` 7 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև