Երևանում ապրիլի 5–ին տեղի կունենա E -Dinar Coin թվային արժույթի շնորհանդեսը սկսնակների համար

03.04.2017 10:00
Երևանում ապրիլի 5–ին տեղի կունենա E -Dinar Coin թվային արժույթի շնորհանդեսը սկսնակների համար

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2017 թ.–ի ապրիլի 5–ին Երևանում տեղի կունենա E -Dinar Coin  թվային արժույթի շնորհանդեսը սկսնակների համար։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին միջոցառման կազմակերպիչները, շնորհանդեսը տեղի կունենա ժամը 19։00–ին DoubleTree By Hilton հյուրանոցում։

Ծրագրում ներառված են հետևյալ թեմաները.

1) Blockchain տեխնոլոգիա։ Թվային արժույթի պատմությունը։ Թվային արժույթի հեռանկարներն ու հնարավորություններն այսօր։

2) E-Dinar Coin թվային արժույթը լիովին ապակենտրոնացված վճարային համակարգ է, որը գործում է blockchain բաց հաշվապահության տեխնոլոգիայով, մանրամասն այդ տեխնոլոգիայի հնարավորությունների մասին։

3) Գումար վաստակելու հնարավորությունները E-Dinar Coin թվային արժույթի միջոցով, թրեյդինգ և ռեֆերալ ծրագիր։

Շնորհանդեսի խոսնակներն են Արման Անտոնյանը, Ռուսլան Ռուդը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post