ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 81,9 մլն դոլար

03.04.2017 13:12
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 81,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը մարտի 27–ից 31–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 81,9 մլն դոլար 1 դոլարի դիմաց 483,06 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 16,8 մլն եվրո և շուրջ 936,1 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 520,62 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,47 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 103,6 մլն դոլար, 13,3 մլն եվրո և 392 մլն ռուբլի, համապատասխանաբար, 484,39 դրամ, 524,58 դրամ և 8,57 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 700 հազար` 1 դոլարի դիմաց 484 դրամ փոխարժեքով:

Բացի այդ, մարտի  20-ից 26-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 44,9 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 44,4 մլն դոլար ($1– 483,45 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև