Հայաստանի բանկերի ավանդները 2017 թ.-ի փետրվարին աճել են 1,4%–ով

04.04.2017 13:37
Հայաստանի բանկերի ավանդները 2017 թ.-ի փետրվարին աճել են 1,4%–ով

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի համախառն ավանդները 2017 թ.-ի փետրվարի վերջին կազմել են 2 405,8 մլրդ դրամ, մեկ ամսում ավելանալով 1,4%–ով, այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները:

ԿԲ-ի տվյալներով, ռեզիդենտների ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 806,4 մլրդ դրամ (2,4 տոկոսի աճ):

Հայաստանի առևտրային բանկերում ռեզիդենտների ավանդները փետրվարին կազմել են 729,3 մլրդ դրամ` աճելով 4,3 տոկոսով, իսկ արտարժութային ավանդները կազմել են 1 077 մլրդ դրամ (1,2 տոկոսի աճ)։

Ընդ որում, ռեզիդենտների ցպահանջ դրամային ավանդները հաշվետու ժամանակահատվածում աճել են 3,3 տոկոսով` կազմելով 232,9 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները աճել են 4,8 տոկոսով` մինչև 496,4 մլրդ դրամ:

Արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 254,5 մլրդ դրամ (1,2 տոկոսի աճ), իսկ ժամկետայինները`822,5 մլրդ դրամ (1,1 տոկոսի աճ):

Փետրվարի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտների ավանդները կրճատվել են 1,7 տոկոսով` կազմելով 599,4 մլրդ դրամ: ($1- 483,83 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև