«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու Կենտրոնական բանկը նախաձեռնել են ֆինանսական գրագիտությանը նվիրված համատեղ նախագիծ

05.04.2017 11:46
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու Կենտրոնական բանկը նախաձեռնել են ֆինանսական գրագիտությանը նվիրված համատեղ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն ու Հայաստանի կենտրոնական բանկը ներկայացնում են «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագիծը։

Նախագծի շրջանակում «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում կգործի «Դրամապանակ» բաժինը, որտեղ մատչելի ձևով հնարավոր կլինի ձեռք բերել ֆինանսական գրագիտության ոլորտի որոշակի հմտություններ։

Նախագծի նպատակն է ժամանցային թեստերի և հետաքրքիր հոդվածների միջոցով սովորեցնել երկրի բնակչությանը գրագետ ձևով օգտվել ֆինանսական շուկայի մասնակիցների ծառայություններից, օպերատիվորեն կառավարել սեփական ֆինանսները նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ, զգուշորեն վերաբերվել սեփական գումարին  և ճիշտ պահել խնայողությունները։

«Ֆինանսական գրագիտությունը ֆինանսների ոլորտում որոշակի գիտելիքների պաշար է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրին` անկախ տարիքից։ Ունենալով նման գիտելիքներ` մարդը հնարավորություն է ունենում գրագետ տնօրինելու իր անձնական միջոցները` խուսափելով ավելորդ ծախսերից և պարտքերից», – նշել է «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Բացի այդ, նրա խոսքով, ֆինանսական իրազեկվածությունն օգնում է մարդկանց կողմնորոշվել այսօր առաջարկվող տարատեսակ ֆինանսական ծառայություններում, չսխալվել և չդառնալ խաբեբաների զոհ։

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի տեղեկատվական տարածքում ավելի քան 10 տարի և ներառված է մեդիաշուկայի առաջատարների թվում։

Գործակալությունն ամենամեջբերվող ռեսուրսներից է հայկական ԶԼՄ–ների շրջանում, իսկ «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքն (newsarmenia.am) ամեն ամիս ունենում է ավելի քան 1,1 մլն այցելու։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև