ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է շահավետ պայմաններով ոսկու գրավադրմամբ վարկերի ձևակերպում

07.04.2017 18:47
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է շահավետ պայմաններով ոսկու գրավադրմամբ վարկերի ձևակերպում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին շահավետ պայմաններով ստանալ վարկ` ոսկու/ ոսկյա զարդերի գրավադրմամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, մինչև 2017թ.-ի հուլիսի 20-ը ձևակերպելով ոսկու գրավադրմամբ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, այն հաճախորդները, ովքեր ունեն դրական վարկային պատմություն, կկարողանան ստանալ վարկ ոսկու գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով:

Տոկոսադրույքները ՀՀ դրամով կլինի սկսած 16.5%-ից, ԱՄՆ դոլարով` 9.5%-ից: Վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով, իսկ վարկի մարման եղանակը ընտրում է հաճախորդը:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել փաստաթղթերի մինիմալ փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ /կամ վերջինիս բացակայության դեպքում` տեղեկանք:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում, և վարկի ձևակերպումը կատարվում է տեղում: Գործում են նաև արտոնյալ պայմաններ այլ բանկերից ոսկու գրավադրմամբ վարկերի գնման դեպքում:

Ոսկու գրավադրմամբ վարկերի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից որևէ մեկը, անցնելով www.vtb.am հղումով, կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև