ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 54,5 մլն դոլար

10.04.2017 12:50
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 54,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը ապրիլի 3–ից 7–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 54,5 մլն դոլար 1 դոլարի դիմաց 483,57 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 11,4 մլն եվրո և շուրջ 770,1 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 514,06 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,55 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 72,3 մլն դոլար, 12 մլն եվրո և 339,9 մլն ռուբլի, համապատասխանաբար, 485,14 դրամ, 518,38 դրամ և 8,66 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել: Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մայիսի 17-ին` 100 հազար դոլար գումարի չափով, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 477,75 դրամ։

Բացի այդ, մարտի  27-ից ապրիլի 3-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 60,1 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 91,4 մլն դոլար ($1– 485,23 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև