Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ մի աճել է 0,65%-ով

10.04.2017 13:18
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ մի աճել է  0,65%-ով

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը 2017 թ.-ի ապրիլի 3–26–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 897.71 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է 0,65 տոկոսով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքն աճել է 126.31 դրամով կազմել 19 454.03 դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 257.97 դրամ (8,15 դրամի աճ), բացթողնման գին` 280.4 դրամ (8,85 դրամի աճ), պլատինում` գնման գին` 13 707.94 դրամ (101.33 դրամի անկում), բացթողնման գինը` 14 899.93 դրամ (110,15 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 11 359.53 դրամ (30,67 դրամի աճ), բացթողնման գինը` 12 347.31 դրամ (33,33 դրամի աճ) ($1 – 485,23 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև