ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է հատուկ առաջարկ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար

12.04.2017 11:42
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է հատուկ առաջարկ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկավորման հատուկ առաջարկ, որի շրջանակում ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կստանան մի շարք արտոնություններ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարող են ստանալ վարկային գիծ՝ սկսած 11.5% -ից և սպառողական վարկ՝ սկսած 14.5%-ից:

Վարկային սահմաչափը կախված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակցի զբաղեցրած պաշտոնից` հասնելով մինչև 4 մլն. ՀՀ դրամ:

Վարկային գիծը տրամադրվում է մինչև 3 տարի, իսկ սպառողական վարկը` մինչև 5 տարի մարման ժամկետով:

Վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 1.5 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ (այդ թվում` վկայական), սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ վերջինիս բացակայության մասին տեղեկանք:

Բացի արտոնյալ պայմաններով վարկային պրոդուկտներից, ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին տրամադրվում են նաև անվճար աշխատավարձային քարտ, անվճար SMS և Ինտերնետ բանկինգ, ինպես նաև քարտի դրական մնացորդի դիմաց 3% (AMD) և 2% (USD) հաշվեգրման հնարավորություն:

Հաճախորդներին ընձեռվում է նաև այլ բանկերից վարկերի գնման/տեղափոխման հնարավորություն:

Առաջարկի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից որևէ մեկը կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն 87-87 հեռախոսահամարով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև