ԱԳԲԱ Լիզինգը կուտակած լավագույն փորձը կփոխանցի գործարարներին

12.04.2017 16:03
ԱԳԲԱ Լիզինգը կուտակած լավագույն փորձը կփոխանցի գործարարներին

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման (BSC) կենտրոնում տեղի ունեցավ «Լիզինգը` հիմնական միջոցների ձեռքբերման լավագույն լուծում» սեմինարը, որի բանախոսն էր ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը, հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

Սեմինարի ընթացքում մասնակից ՓՄՁ և խորհրդատվական ընկերությունների ղեկավարներին, մյուս հետաքրքրված անձանց ներկայացվեցին լիզինգի միջոցով իրականացվող ներդրումների առավելությունները և առանձնահատկությունները:

Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել հստակ դեպքեր հենց իրենց կազմակերպությունների օրինակով և ստանալ մասնագիտական խորհրդատվություն:

ԱԳԲԱ Լիզինգը մտադիր է նմանատիպ հանդիպումները հետագայում դարձնել շարունակական՝ իր կողմից գործունեության ընթացքում կուտակած լավագույն փորձը փոխանցելով իր գործընկերներին և ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարներին:

ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը:

ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերության կողմից ֆինանսավորման գերակա ուղղությունն է էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն այժմ իրականացվում է ընկերության կողմից 2014թ. ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի միջոցով: ​​

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև