Հայաստանում ներդրումների ծավալը կարող է գերազանցել կառավարության սպասումները. Կարայան

13.04.2017 16:43
Հայաստանում ներդրումների ծավալը կարող է գերազանցել կառավարության սպասումները. Կարայան

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ներդրումների ծավալը կարող է գերազանցել կառավարության` 3,2 մլրդ դոլարի սպասելիքները, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Սուրեն Կարայանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր 5,3 մլրդ դոլարի ներդրումային ծրագրերի առկայության մասին, որոնցից 3,2 մլրդ դոլարի մասով ներկայացված են հստակ ներդումային ծրագրեր:

«Վարչապետի հայտարարագրած ներդրումները նախատեսված են մի քանի տարվա, ենթադրաբար, 2-3 տարվա համար, սակայն ես հույս ունեմ, որ իրական ներդրումները ավելի շատ կլինեն, քան հայտարարվել է», - ասաց Կարայանը:

Ընդ որում, նա նշեց, որ 2017 թ.-ի ընթացքում նախատեսվում է 850 մլն դոլար ներդնել, արդեն հայտնի են ֆինանսական աղբյուրները, ինչպես նաև` ովքեր են իրականացնելու ծրագրերը:

Նախարարը հայտնեց նաև, որ ներդրումային ծրագրերից որոշներն արդեն իրականացվում են` հիմնական ոլորտների ցուցակում նշելով էներգետիկան, լեռնահանքարդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, ինչպես նաև դեղագործությունը և սննդամթերքի վերամշակումը:

Ինչ վերաբերում է ներդրումային աղբյուրներին, ապա, ըստ Կարայանի, դրանք կլինեն ինչպես «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամի ներդրումները, այնպես էլ այլ աղբյուրներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից, ընդ որում, ներդրողների թվում կան ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրյացիներ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև