Հայաստանի համախառն պետական պարտքը մարտին աճել է 35 մլն դոլարով

14.04.2017 17:28
Հայաստանի համախառն պետական պարտքը մարտին աճել է 35 մլն դոլարով

 

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թվականի մարտի վերջին կազմել է 5 996,2 մլն դոլար` ամսվա ընթացքում աճելով 0,59 տոկոսով կամ 35 մլն դոլարով, հայտնում է հանրապետության ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության տվյալների համաձայն, Հայաստանի կառավարության պարտքը մարտի վերջին կազմել է 5 478,3 մլն դոլար (28,3 մլն դոլարի աճ): Ընդ որում, ներքին պարտքը մեկ ամսում աճել է 7,9 մլն դոլարով` կազմելով 4 309,6 մլն դոլար, իսկ  արտաքին պարտքը աճել է 20,4 մլն դոլարով` մինչև 1 168,6 մլն դոլար։

ՀՀ ԿԲ-ի պարտքը մարտի վերջին կազմել է 517,9 մլն դոլար (6,7 մլն դոլարի աճ): -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև