ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 72,5 մլն դոլար

18.04.2017 15:43
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 72,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը ապրիլի 10–ից 14–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 72,5 մլն դոլար 1 դոլարի դիմաց 485,35 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 10,3 մլն եվրո և շուրջ 769,9 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 513,81 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,5 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 74,8 մլն դոլար, 12 մլն եվրո և 414,6 մլն ռուբլի, համապատասխանաբար, 487,04 դրամ, 517,97 դրամ և 8,61 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել: Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մայիսի 17-ին` 100 հազար դոլար գումարի չափով, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 477,75 դրամ։

Բացի այդ, ապրիլի  3-ից 9-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 44,2 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 43,5 մլն դոլար ($1– 486,09 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև