Գրանթ Թորնթոն Հայաստանը նշում է իր հիմնադրման 20-ամյակը

19.04.2017 13:28
Գրանթ Թորնթոն Հայաստանը նշում է իր հիմնադրման 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գրանթ Թորնթոն Հայաստանը այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյակը, ինչի առթիվ կազմակերպում է ընդունելություն, որը տեղի կունենա Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում, ապրիլի 20-ին ժամը 18:00-ին:

«Ստանալով Հայաստանում առաջին աուդիտորական լիցենզիան՝ 1997 թ-ից ի վեր Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն տրամադրում է աուդիտորական և հարակից ծառայություններ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն հանրային և մասնավոր հատվածների կազմակերպություններին», - նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Միջոցառումը կհամախմբի աշխարհի տարբեր երկրներից ժամանած Գրանթ Թորնթոն ցանցի ղեկավարների, ինչպես նաև շուրջ 200 հրավիրված հյուրերի՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, հայ և արտասահմանցի գործարարների, ֆինանսական կառույցների, ՀՀ կենտրոնական և առևտրային բանկերի ներկայացուցիչների, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպություների ղեկավարների:

Հաղորդագրության համաձայն, արարողությանը ներկա գտնվելու համար Հայաստան կժամանեն պատվավոր հյուրեր, այդ թվում՝ Գրանթ Թորնթոնի գլոբալ գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումը, Գրանթ Թորնթոնի գլոբալ կառավարման թիմի անդամ, բիզնեսի զարգացման, ինչպես նաև ԱՊՀ տարածաշրջանի Գրանթ Թորնթոն անդամ ընկերությունների զարգացման գծով առաջնորդ Գերնոտ Հեբեշթրայթը, ինչպես նաև Գրանթ Թորնթոն Ֆրանսիայի գլխավոր գործադիր տնօրեն և Գրանթ Թորնթոն Հայաստանի հիմնադիր Դանիել Քուրքջյանը:

Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր պարոն Գագիկ Գյուլբուդաղյանի պոսքով, լինելով անկախ աուդիտորական և խորհրդատվական ընկերություններ միավորող աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի՝ Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամ, ընկերությունը զբաղեցնում է առաջատարի դիրքը Հայաստանի շուկայում՝ մատուցելով ծառայություններ, որոնք համապատասխանում են ամենաբարձր մասնագիտական չափանիշներին:

«Իր գործունեության ընթացքում ձեռք բերած փորձի և հաճախորդների վստահության շնորհիվ, Գրանթ Թորնթոնը ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը՝ մատուցելով որակյալ ծառայություններ նաև ԱՊՀ և այլ երկրներում: Միջոցառումը հիանալի հնարավորություն է մեր գործընկերների և հաճախերդների հետ միասին ամփոփելու մեր անցած ճանապարհը, 20 տարիների աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև վերահաստատել մեր պատրաստակամությունը երկրի տնտեսության զարգացման գործում մեր շարունակական ներդրումն ունենալ՝ կիրառելով մեր մասնագիտական գիտելիքներն ու փորձը հանուն մեր հաճախորդների, գործընկերների և համայքների կենսակերպի բարելավման»,- ասաել է նա: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև