Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2017 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշներով

21.04.2017 18:48
Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2017 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշներով

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը 2017 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշներով։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2017 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում կազմել է 10,87 մլրդ դրամ (ավելանալով 80,68 տոկոսով)` 2016 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 6 մլրդ դրամի համեմատ։ Հանրապետությունում գործող 17 բանկերից 13 բանկերով գրանցվել է շահույթի աճ։ Երկու բանկ 2017 թ.–ի առաջին եռամսյակն ավարտել է 1,13 մլրդ դրամի վնասով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում են Ինեկոբանկը, Ամերիաբանկը, HSBC Բանկ Հայաստանը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Արդշինբանկը։

«ԱՌԿԱ»–ի տվյալներով, երկրի ամենաշահութաբեր բանկը, 2017 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքներով, դարձել է Ինեկոբանկը, որի զուտ շահույթը կազմել է 1,7 մլրդ դրամ (45,47 տոկոսի աճ` 2016 թ.–ի առաջին եռամսյակի համեմատ)։

Երկրորդը Ամերիաբանկն է` 1,6 մլրդ դրամ շահույթով (37,5 տոկոսի աճ)։

Երրորդը HSBC Բանկ Հայաստանն է, որը 2017 թ.–ի առաջին եռամսյակն ավարտել է 1,5 մլրդ դրամ շահույթով` 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 750 մլն դրամի համեմատ (կրկնակի աճ)։

Չորրորդը ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ է` 1,47 մլրդ դրամ ցուցանիշով (32 տոկոսի աճ)։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Արդշինբանկը, որի շահույթը, եռամսյակի արդյունքներով, կազմել է 1,24 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1,12 մլրդ դրամ շահույթի համեմատ (10,3 տոկոսի աճ)։

Բանկերի զուտ շահույթի վարկանիշը կազմելու համար աղբյուր է ծառայել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը։

Այդ տեղեկագիրն ու գործակալության մնացած տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (е-mail: [email protected])։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև