«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի I եռամսյակի մամուլի վարկանիշը

25.04.2017 18:32
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի I եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի . /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի I եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով, առաջատարներն են 1. Ամերիաբանկը, 2. Յունիբանկը, 3. Արդշինբանկը, 4. Անելիք Բանկը, 5. ՎՏԲ–Հայաստան Բանկը։

Հարկ է նշել, որ «ԱՌԿԱ»-ի 2017 թ.-ի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշում 17 առևտրային բանկերից մամուլին վերաբերող տեղեկատվություն է արձանագրվել 12 բանկում։

Բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 999,5` 2016 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ նվազելով 38,3 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1620,06)։ Միաժամանակ, 2016 թ.–ի չորորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն նվազել է 37,3տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2016 թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 1594,16)։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը 2017 թ.–ի առաջին եռամսյակում, 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է` 1404,74 –ից դառնալով 750,9  (ԸՎՑ–ն 2016 թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 1 040,48)։

Հատկանշական է, որ 2017 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքներով մամուլի վարկանիշում առաջատար դիրքը զբաղեցրել է Ամերիաբանկը, որի ԸՎՑ–ի մասնաբաժինը կազմել է 36,4 տոկոս։ Ընդ որում, Ամերիաբանկի ԸՎՑ–ն հաշվետու եռամսյակում կազմել է 364 ` 2016 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 684,3 –ի և 2016 թ.–ի չորրորդ եռամսյակում գրանցված 140,9–ի համեմատ։

Մամուլի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Յունիբանկը, որի մասնաբաժինը կազմել է 13,6 տոկոս, իսկ բանկի ԸՎՑ–ն հաշվետու ժամանակահատվածում կազմել է 135,8` համապատասխանաբար 82–ի և 138,4–ի համեմատ։

Երրորդն Արդշինբանկն է, որի մասնաբաժինը կազմել է 10,3 տոկոս։ Բանկի ԸՎՑ–ն 2017 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 102,5` համապատասխանաբար 2,6–ի և 66,6–ի համեմատ։

Չորրորդ հորիզոնականում է Անելիք Բանկը` 7,4 տոկոս մասնաբաժնով, որը ԸՎՑ–ն կազմել է 74,32` համապատասխանաբար 140,9–ի և 143,5–ի համեմատ։

Առաջատարների հնգյակը եզրափակում է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 7,4 տոկոս, իսկ ԸՎՑ–ն առաջին եռամսյակում կազմել է 74,32` համապատասխանաբար 241,3–ի և 110,3–ի համեմատ։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար «ԱՌԿԱ» գործակալությունն օգտագործել է  «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Օրակարգ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Ժողովուրդ», «Ժամանակ» տպագիր հրատարակությունները։ Էլեկտրոնային աղբյուրներից ընտրվել են Panarmenian–ը, ARKA–ն, Newsarmenia–ը, Armbanks–ը, Banks–ը, Banker–ը, Arminfo–ն, Finport–ը, Panorama–ն, Lragir–ը.

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» տեղեկագրում (#01 (29) 2017 թ.–ի առաջին եռամսյակ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև