Զեղչեր «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից` հատուկ «Յունիբանկի» քարտապանների համար

25.04.2017 20:34
Զեղչեր «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից` հատուկ «Յունիբանկի» քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. «Յունիբանկը» «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից օգտվելիս բանկի քարտապաններին կտրամադրվեն զեղչեր, հաղորդում է «Յունիբանկի» մամուլի ծառայությունը։

«Յունիբանկի» կողմից թողարկված ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%, իսկ Visa Gold և Visa Infinite քարտերի դեպքում` 15%:

Զեղչերը գործում են բոլոր ծառայությունների համար: Զեղչից օգտվելու համար հաճախորդը պետք է լինի բանկի քարտապան և բժշկական կենտրոն այցելելիս` պարզապես ներկայացնի իր` Յունիբանկի կողմից թողարկված քարտը:

«Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար մշտապես իրականացնում է շահավետ և հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր:

Այդ իսկ նպատակով  բանկը սկսեց համագործակցել «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ` իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով ստանալու որակյալ և ժամանակակից բուժսպասարկում` մինչև 15% զեղչով: Այդպիսով մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր հաճախորդներին` Յունիբանկին վստահելու և մեր ծառայություններից օգտվելու համար», - նշել է «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Բժշկական կենտրոնի կողմից հայտարարված այլ զեղչերի, կորպորատիվ փաթեթների, հատուկ ակցիաների շրջանակներում և ՀՀ գործող ապահովագրական ընկերությունների ապահովադիրներին մատուցվող ծառայությունների դեպքում կենտրոնի ծառայություններից օգտվող քարտապաններին հավելյալ զեղչեր չեն տրամադրվում:

«Սիրմեդ» բժշկական կենտրոնը գործում է 2014թ.-ից և իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղություններով` լաբորատոր հետազոտություններ, դիագնոստիկ (ախտորոշիչ) հետազոտություններ և բուժում, ինչպես նաև էսթետիկ բժշկական ծառայություններ: Կենտրոնում բոլոր հետազոտությունները իրականացվում են վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև