ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առաջարկում է «GREEN» վարկեր ՓՄՁ-ների համար

26.04.2017 18:39
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առաջարկում է «GREEN» վարկեր ՓՄՁ-ների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում, ՓՄՁ-ներին առաջարկում է իրականացնել էներգաարդյունավետ ներդրումներ «GREEN» վարկերի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«GREEN» վարկերը տրամադրվում են 2-ից մինչև 5 տարի ժամկետով, առավելագույնը 500 մլն ՀՀ դրամի չափով՝ սկսած 10.9% տարեկան տոկոսադրույքից: «GREEN» վարկերին մանրամասն ծանոթացեք այստեղ:

Հաղորդագրության համաձայն, անհրաժեշտության դեպքում Բանկը կիրականացնի անվճար էներգաաուդիտ և խորհրդատվություն, որը կապահովի ներդրումների առավելագույն արդյունավետությունը: Տրամադրվող գումարի նվազագույնը 70%-ը պետք է ուղղվի էներգաարդյունավետության ապահովմանը:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև