ՎՏԲ-Հայաստան Բանկը` խոշորագույն հարկատու Հայաստանի առևտրային բանկերի շրջանում

28.04.2017 17:41
ՎՏԲ-Հայաստան Բանկը` խոշորագույն հարկատու Հայաստանի առևտրային բանկերի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. ՎՏԲ – Հայաստան Բանկն 2017թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով պետական բյուջե է վճարել մոտ 1.19 մլրդ դրամ, հաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկը զբաեղեցրել է 1-ին հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 21-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում:

Նշված տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2017թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքների մասին հրապարակված տվյալներում:

1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերն:

Հարկերի ընդհանուր ծավալում բանկերի մասնաբաժինը կազմում է 5.6%: Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուներն 2017 թ.-ի 1-ին եռամսյակում պետական բյուջե են վճարել 174,9 մլրդ դրամ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 65 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև