Հայաստանի բանկերի համախառն վարկերը մարտին աճել են 1%-ով

02.05.2017 14:56
Հայաստանի բանկերի համախառն վարկերը մարտին աճել են 1%-ով

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի համախառն վարկերը մարտին աճել են 1 տոկոսով կամ 24,6 մլրդ դրամով` կազմելով 2 422,9 մլրդ դրամ: Այդ մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Վիճակագրության համաձայն, վարկային ներդրումները մարտի վերջին կազմել են 2 272,1 մլրդ դրամ (0,52 տոկոսի աճ): Ընդ որում, արտարժութային վարկերը կազմել են 1 425,5 դրամ (1,25 տոկոսի անկում), իսկ դրամային վարկերը ավելացել են մինչև 846,6 մլրդ դրամ (3,7 տոկոսի աճ): Ժամկետանց վարկերը հաշվետու ժամանակահատվածում աճել են 0,02 տոկոսով` մինչև 33,6 մլրդ դրամ, իսկ երկարաձգված վարկերը` 12,1 տոկոսով` մինչև 117,1 մլրդ դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև